Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596 որոշուման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Վրեժ Մարտինի Պետրոսյանի դիմումը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Վրեժ Մարտինի Պետրոսյանին տալ նախագծման թույլտվություն /ճարտարապետահատակագծային առաջադրանք/՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, 14 հասցեում գտնվող հրաձգարանի (վկայական N 21022012-06-0004) վերանորոգման, արդիականացման, խանութի կառուցման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: