Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով ավտոմեքենայի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդու համայքնապետարանի (նախկին Հաղպատ համայնքի) ծառայողական «INFINITI Qx4 3.3» մակնիշի, 096 LL 70 պ/հ մարդատար ավտոմեքենան՝ տեխանձնագրի համար KH630895, նույնացման համարը JNRAR05Y1WV010940, շահագործման տարեթիվը 1997, մեկնարկային գինը՝ 1440.0 հազ. դրամ: 2. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով: 3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին. 3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով: 3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով: |