Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` ստանալ նպատակային նվիրաբերություն հետևյալ տրանսպորտային միջոցները, տեխնիկաներն ու տնտեսական ապրանքները. 1.1 Ինքնաթափ ԿԱՄԱԶ, մոդել ՝ 53605-6010-48, XTC536055L1433541, մեկ հատ․ 1.2 ՈՒԱԶ մարդատար մեքենա, մոդել՝ 220695-550, VIN կոդ՝ XTT220695M1204756, մեկ հատ. 1.3 Բելառուս տրակտոր, մոդել՝ 82.1, գործարանային համար՝ Y4R900Z01L1106239, շարժիչ N 101800, 1.4-րդ քարշակ դասի, մեկ հատ. 1.4 Էքսկավատոր, մոդել՝ ELAZ-BL880, FD-5X, սերիա՝ ELAZBL880A20P0520, հիդրավլիկ մուրճով, մեկ հատ. 1.5 JAC ավտոբուս, HFC6601K1HDV R0078, VIN կոդ՝ LJ166B3D1L1501881, մեկ հատ. 1.6 Աղբատար ԿԱՄԱԶ, մոդել՝ 43253-3010-89, մակնիշ՝ KO-456-12, VIN կոդ՝ X5H456125M0000006, մեկ հատ. 1.7 Խոտհավաք, մոդել՝ ГШК-4, մեկ հատ. 1.8 Խոտի մամլիչ-հակավորիչ, մոդել՝ RSA 86, մեկ հատ. 1.9 Խոտհնձիչ մատնասեգմենտային, մոդել՝ KS 2.1, մեկ հատ. 1.10 Մեխանիկական եռախոփ գութան, մոդել՝ ՊԼՆ-3-35Պ, մեկ հատ. 1.11 Կափարիչով պլաստմասսե աղբամաններ՝ 770 լիտր տարողությամբ, վաթսուն հատ։ 2. Վերոնշյալ տրանսպորտային միջոցները, տեխնիկաները և տնտեսական ապրանքներն ընդգրկել Ալավերդի համայնքի հաշվեկշռում։ 3. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու տրանսպորտային միջոցների և տեխնիկաների սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|