Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, hամայնքային սեփականություն հանդիսացող 14.4 հա մակերեսով (ծածկագիր՝ 06-002-0150-0001) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից, մարզադաշտ կառուցելու համար, առանձնացնել 0.108 հա մակերեսով հողամաս: 2. Հանձնարարել համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ կազմակերպել իրավունքի պետական գրանցման աշխատանքները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|