Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
Գտնված գրանցումների քանակը` 2
ՏԻՄ գրագիտության ամառային դպրոց 24 մայիս 2022 Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների և բնակիչների իրավունքների մասին պատմող ամառային դպրոցի հիմնում։ Դպրոցի հանդիպումների ժամանակ մասնակիցները կստանան հիմնավոր գիտելիքներ ՏԻՄ գործառույթների, համայնքի բյուջեի կառուցվածքի և ձևավորման գործընթացի, ՏԻՄ օրենքով նախատեսված դրույթների տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության, այս ոլորտում համայնքապետի և ավագանու անդամների լիազորությունների, բնակիչների համապատասխան իրավունքների վերաբերյալ։ Շաբաթական երկու օր նախատեսվում է իրականացնել տեսական դասեր։ Եղանակային պայմաններից ելնելով՝ դասերը կանցկացվեն բացօթյա։ Յուրաքանչյուր թեմայից հետո, շաբաթվա մեկ օրը նախատեսվում է իրականացնել ուսումնասիրություն անցած թեմայի շուրջ իրականացված ծրագրերի ու առկա խնդիրների մասին։ Ուսումնասիրության արդյունքները վերջնական ամփոփ հաշվետվությամբ կներկայացվի ՏԻՄ-ին և հանրությանը։ Ամառային դպրոցի բոլոր դասերին Ալավերդի խոշորացված համայնքի Ծաղկաշատ, Աքորի, Ջիլիզա, Կաճաճկուտ և Հաղպատ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան միանալ առցանց։ ՀԿ կենտրոնի ուսումնասիրության ու նաև մեր անհատական դիտարկումների արդյունքում փաստ է, որ մարդիկ հետաքրքրված չեն ՏԻՄ աշխատանքային պրոցեսներով և դիմում են միայն այն ժամանակ, երբ ունենում են անհատական խնդիրներ։ Համայնքի կայքէջի մասին տեղեկատվության պակաս կա, առավել ևս շատերը չգիտեն, որ կարող են իրենց հարցերի պատասխաններն ստանալ կայքի միջոցով։ ա/Հայաստանի անկախացումից հետո համայնքային իշխանությունները թեև ընտրվել են ժողովրդի կողմից, սակայն չի խրախուսվել բնակիչների մասնակցությունը համայնքային որոշումների կայացման, խնդիրների վերհանման գործընթացում։ Սովետական միությունից հետո տեղական ինքնակառավարմանը մարդիկ մոտեցել են որպես միանձնյա կառավարվող մարմնի և անհատական խնդիրների դեպքում են միայն դիմել համայնքապետարան, այն էլ միայն համայնքապետին ու ծանոթ-բարեկամ սկզբունքով։ բ/ Վերջին տարիներին բավականին շատ են թե միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը և թե տեղական հասարակական կազմակերպությունների ու ակտիվ խմբերի ուշադրությունը։ Տեղական իշխանությունը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկում կառավարումը մասնակցային ու թափանցիկ դարձնելու ուղղությամբ, սակայն բնակիչները վստահություն ու համապատասխան գիտելիքներ չունեն մասնակցելու, առավել ևս լսելի դառնալու համար։ Ցայտուն օրինակ է բյուջերի տարեկան հաշվետվության ներկայացումը համայնքապետի կողմից, որի ժամանակ հաշվետվության ձևաչափը լի է մասնագիտական տերմիններով և ընդհանուր ծախսերով, որ համայնքի ոչ մասնագետ բնակիչը չի կարողանա հասկանալ, առավել ևս հանդես գալ որևէ առաջարկով։ Դրական տեղաշարժն այն է, որ ՏԻՄ –ը բաց է և հետևողական, սակայն համապատասխան հետաքրքրություն և համայնքը որպես հանրային շահի օբյեկտ ընկալելու խնդիրը համայնքի բնակիչների մոտ դեռևս առկա է։ Ծրագրի նպատակն է՝ Ալավերդի խոշորացված համայնքի բնակչությանը հասանելի դարձնել համայնքային ծառայությունները երիտասարդների ՏԻՄ գրագիտության բարձրացման և մասնակցային մոտեցումների խթանման միջոցով։ Ծրագրի խնդիրներն են՝ 1. Ավելացնել Ալավերդի խոշորացված համայնքի երիտասարդների գիտելիքները ՏԻՄ գործառույթների վերաբերյալ։ 2. Ավելացնել համայնքի երիտասարդների մասնակցությունը հանրային քննարկումներին, ավագանու նիստերին մոտ 20 տոկոսով։ 3. Հաճախակի դարձնել ավագանու անդամների հանդիպումները համայնքի երիտասարդների և բնակիչների հետ։ 4. Բարձրացնել երիտասարդների մոտ հանրային շահի գիտակցումը։ 5. Ավելացնել համայնքային կայքի դիտումների և դիմումների քանակը մոտ 20 %-ով։ Ակնկալվող արդյունքներն են՝ • Ծրագրի արդյունքում երիտասարդներն ավելի գրագետ և ակտիվ կմասնակցեն համայնքային գործընթացներին։ • Համայնքի բնակիչները հնարավորություն կունենան հարցեր ուղղել համայնքի ավագանուն և համայնքապետին, նաև առցանց եղանակով։ • Կավելանա համայնքային խնդիրների նկատմամբ սեփականատիրության զգացումը և հետևողականությունը։ • ՏԻՄ կկարևորի համայնքի բնակիչների մասնակցությունը որոշումների կայացմանը։ • Մասնակցային կառավարմանն ուղղված գործողությունները ավելի ինտենսիվ կդարձնեն ՏԻՄ և համայնքի բնակիչ համագործակցությունը։
0 31
Այլ
ՏԻՄ տուռ 24 մայիս 2022 Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների և բնակիչների իրավունքների մասին պատմող ՏԻՄ տուռերի կազմակերպում։ Տուռի մասնակիցները կստանան հիմնավոր գիտելիքներ ՏԻՄ գործառույթների, համայնքի բյուջեի կառուցվածքի և ձևավորման գործընթացի, ՏԻՄ օրենքով նախատեսված դրույթների տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության, այս ոլորտում համայնքապետի և ավագանու անդամների լիազորությունների, բնակիչների համապատասխան իրավունքների վերաբերյալ։ Շաբաթական երկու օր՝ ոչ աշխատանքային օրերին կունենաք հանդիումներ, որով մասնակիցները կշրջեն Ալավերդի խոշորացված համայնքի պատմամշակութային վայրերով, որտեղ բացի տեսական դասերից, ՏԻՄ-ի վերաբերյալ կունենանք հետաքրքիր շրջայցներ,որոնք համայնքի երիտասարդներին թույլ կտան ոչ միայն ծանոթանալ Ալավերդի խոշորացված համայնքին, այլ կարող են ծանոթանալ և, որ ամենակարևորն է, ճանաչել սեփական համայնքը տարբեր ռակուրսներից և պատմամշակութային տեսանկյունից և ՏԻՄ կառավարման: ա/1991 թվականից ի վեր, թեև ՏԻՄ մարմիններին ընտրում են տվյալ համայնքի մարդիկ, սակայն կա մի մեծ և ոչ հիմնավոր՝ կարծրացած կարծիք, որ տվյալ համայնքի համայնքապետին կամ ավագանուն ընտրելուց հետո կարելի է ուղղակի հանգստանալ, որովհետև կատարել են մարդիկ իրենց անելիքը։ Այսինքն՝ այս ամենից կարելի է եզրակացնել, որ կա ինֆորմացիայի պակաս, որի պակասն էլ բերել է ցավոք, անտարբերության: բ/ Վստահաբար կարող ենքո ասել, որ վերջին տարիներին մարդկանց վերաբերմունքը կարելի է ասել, որ որոշակիորեն փոխվել է համայնքի բնակիչների ՏԻՄ մասնակցայնության հետ, որն էլ բերել է առաջին հերթին տարբեր կազմակերպությունների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքները համայնքում: Ծրագրի նպատակն է՝  Ալավերդի խոշորացված համայնքի բնակչությանը հասանելի դարձնել համայնքային ծառայությունները երիտասարդների, ինչպես նաև միջին տարիքի մարդկանց ՏԻՄ գրագիտության բարձրացման և մասնակցային մոտեցումների խթանման միջոցով։ Ծրագրի խնդիրներն են՝ 1. Ավելացնել Ալավերդի խոշորացված համայնքի երիտասարդների և միջին տարիքի մարդկանց գիտելիքները ՏԻՄ գործառույթների վերաբերյալ։ 2. Ավելացնել համայնքի երիտասարդների մասնակցությունը հանրային քննարկումներին, ավագանու նիստերին մոտ 20-ից 30 տոկոսով։ 3. Ավելացնել համայնքային կայքի դիտումների և դիմումների քանակը մոտ 20 %-ով։ 4. Բարձրացնել երիտասարդների և միջին տարիքի Ալավերդի համայնքի բնակիչների շրջանում համայնքի մի մասնիկը ես եմ գաղափարի գիտակցումը: Ակնկալվող արդյունքներն են՝ • Ծրագրի արդյունքում երիտասարդներ և միջին տարիքի Ալավերդի համայնքի ավելի գրագետ և ակտիվ կմասնակցեն համայնքային գործընթացներին։ • Համայնքի բնակիչները հնարավորություն կունենան հարցեր ուղղել համայնքի ավագանուն և համայնքապետին, նաև առցանց եղանակով։ • Բնակիչների և ՏԻՄ-ի գրագետ համագործակցում • ՏԻՄ-ը կկարևորի համայնքի բնակիչների մասնակցությունը որոշումների կայացմանը։
0 3
Այլ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner