Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 23-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԻ ՄԱՍԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 15.12.2021թ. N 386-Ա և 04.01.2022թ. N 2-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 20012022-06-0027 վկայականըվճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Սուսաննա Վաղարշակի Երիցյանն ընդունել է խանութի մասը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝ 

1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 1-ին փողոց, 2/1 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 15.12.2021թ. N 386-Ա և 04.01.2022թ. N 2-Ա որոշումներով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 13.86 քմ արտաքին մակերեսով (11.5 քմ ներքին մակերեսով) խանութի մասը՝ 128233 (հարյուր քսանութ հազար երկու հարյուր երեսուներեք) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00464 հա մակերեսով հողամասը՝ 36749 (երեսունվեց հազար յոթ հարյուր քառասունինըդրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Սուսաննա Վաղարշակի Երիցյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում խանութի մասի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ

2022թ. հունվարի  24
        
ք. Ալավերդի