Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 879-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով, նախագիծը որոշում եմ՝

1.Տրամադրել շինարարության թույլտվություն, թույլատրել կատարելու Ալավերդի համայնքի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 41/3 հասցեում գտնվող Վարդանուշ Նալբանդյանին, Գոհար Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական աշխատանքները:

2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շինթույլտվության առկայության դեպքում:
3.Ալավերդի համայնքի  ավագանու 26.12.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 132-Ն որոշման համաձայն Վարդանուշ Նալբանդյանից և Գոհար Նալբանդյանից գանձել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. մայիսի  23
        
ք. Ալավերդի