Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 680-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 65-րդ հոդվածի՝ որոշում եմ.

1․ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում 2025 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրել համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգային հարցերով․
1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2025 թվականի ապրիլի 28-ի արտահերթ թիվ 7 նիստի օրակարգը հաստատելու մասին․
1․2 «Ալավերդու ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2025թ. ապրիլի  25
        
ք. Ալավերդի