Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 883-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0003-0009 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.013 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.08.2007թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1032-Ն որոշումով, հիմք ընդունելով Արսեն Ռաֆիկի Կիրակոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, պետական գրանցման N 14052024-06-0029 վկայականը՝ որոշում եմ.

1.Համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Մարշալ Բաղրամյան թաղամաս, 4/18 հասցեում գտնվող, 06-002-0003-0009 ծածկագրով, 0.013 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. մայիսի  23
        
ք. Ալավերդի