ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 282-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 07-ի N 85-Ն որոշումը որոշում եմ`
1. Հաստատել Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի եռամսյակային բաշխումը /հավելված 1, 2/:
2. Հաստատել Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի նախահաշիվները՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների /հավելված 1, 4/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 10
ք. Ալավերդի