Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 354-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման 26-րդ կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.08.2007թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1032-Ն որոշումով և հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հատակագիծը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

 

1.Համայնք Ալավերդիքաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, 269 հասցեում գտնվող, 06-002-0629-0001-ից առանձնացված, 0.02333 հա մակերեսով բնակավայրերի այլ հողատեսքի հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման նշանակության:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ

2021թ. դեկտեմբերի  01
        
ք. Ալավերդի