Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 1074-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՃՈՃԿԱՆ ԳՅՈՒՂԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ, 41 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-069-0070-0020 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 2.2321 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) ենթակետով, 42-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի 03/06/2024թ. N 01/111.6/04603-2024 գրությունը, իրավունքի պետական գրանցման N 969202 վկայականը, Ալավերդի համայնքի ղեկավարի 28.06.2023թ. N 789-Ա որոշումը, համայնքի ավագանու 25.06.2024թ. N 77-Ա որոշումը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 16/07/2024թ. տրված N ԱՏ-16072024-06-01116 տեղեկանքը ՝ որոշում եմ.

1.Համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 6-րդ փողոց, 41 հասցեում գտնվող, պետական սեփականության դպրոցի շենքի պահպանման և սպասարկման համար զբաղեցրած 06-069-0070-0020 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականության 2.2321 հեկտար մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:

2.Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

3. Հողամասի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. հուլիսի  17
        
ք. Ալավերդի