Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 110-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՀԱՂՊԱՏ 28-ՐԴ ՓՈՂՈՑ 4/5 ՀԱՍՑԵՈՒՄ «ՖԼԵՇ» ՍՊԸ-ԻՆ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 4.2-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Երևան քաղաքի «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Բեգլարյանի 09.01.2025թ. հայտը՝

 

որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գ.Հաղպատ 28-րդ փողոց 4/5 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ին տրամադրել հեղուկ գազի վաճառքի համար  թիվ 06 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով «Ֆլեշ» ՍՊԸ-ից գանձել 2025 թվականի համար տեղական տուրք 200000 ( երկու հարյուր  հազար ) ՀՀ դրամ  :

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2025թ. հունվարի  21
        
ք. Ալավերդի