ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 881-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով, նախագիծը որոշում եմ՝
1.Տրամադրել շինարարության թույլտվություն, թույլատրել կատարելու Ալավերդի համայնքի, գյուղ Օձուն, 10-րդ փողոց, 54 հասցեում գտնվող Երանուհի Մանասյանին, Լաուրա Առուստամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական աշխատանքները:
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում:
3.Ալավերդի համայնքի ավագանու 26.12.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 132-Ն որոշման համաձայն համասեփականատերերից գանձել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ
2024թ. մայիսի 23
ք. Ալավերդի