ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 29-Ա
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի դրույթներով որոշում եմ`
Գումարել Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ 2022 թվականի հունվարի 26-ին, ժամը 16.00-ին, համայնքապետարանի վարչական շենքում` հետևյալ օրակարգով.
1. Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 26-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
2. Համայնքի ղեկավարի հաղորդումն Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի
կատարման մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
3. Ալավերդի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 109-Ն որոշմամբ հաստատված Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
4. Ալավերդի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 107-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
5. Ալավերդի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 108-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
6. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
7. Ալավերդի համայնքի ավագանու 06.05.2019թ. N 30-Ա և 02.06.2021թ. N 52-Ա որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին:
(Զեկ. Ս. Խեչումյան)
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ
2022թ. հունվարի 25
ք. Ալավերդի