Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 283-Ա

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՏՐՈՆ /ՕԳՆԱԿԱՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի դրույթով և հիմք ընդունելով Ալավերդու համայնքապետարանի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով»-ի 10.09.2021թ.  արձանագրությունը որոշում եմ՝



1.Ալավերդի քաղաքի Աքորի գյուղի 7փ., 1փկղ., 7 հասցեի բնակիչ Արմինե Հարությունի Գալստյանին  նշանակել քաղաքացի Հրանուշ Շահոյի Սիմոնյանի /ծնված՝ 00.00.1921թ./ պատրոն /օգնական/:
2.Արմինե Հարությունի Գալստյանին իրավունք վերապահել ստանալու և տնօրինելու Հրանուշ Շահոյի Սիմոնյանին  հասանելիք թոշակը, նպաստը և դրամական այլ մուտքերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ

2021թ. սեպտեմբերի  10
        
ք. Ալավերդի