Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ԱՊՐԻԼԻ 2024թվականի N 692-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ Ս. ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 23/1 ԿԵՆՑԱՂԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՁ ԶԱՐԻՆԵ ՄՈՍԻՆՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 132-Ն որոշման և հիմք ընդունելով Ալավերդի քաղաքի ԱՁ Զարինե Մոսինյանի 21.02.2024թ. հայտը`

որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ Ս.Շահումյան փողոց 23/1 կենցաղի տուն հասցեում գտնվող  ԱՁ Զարինե Մոսինյանին տրամադրել  ոգելից և արկոհոլային  խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի համար թիվ 219 թույլտվությունը:

2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Զարինե Մոսինյանից գանձել 2024 թվականի 2-րդ եռամսյակի համար տեղական տուրք 22500 (քսաներկու հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.75 գործակիցը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. ապրիլի  16
        
ք. Ալավերդի