Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 952-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ՝ 06-002-0007-0027 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 15.05.2024թ N 61-Ա որոշման 1-ին կետը, սեփականության իրավունքի N 10042024-06-0049 վկայականը, վճարման անդորրագրերը՝

                                              Որոշում եմ.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Երևանյան խճուղի 41/8 հասցեում գտնվող, 31.0 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը՝ 31868 (երեսունմեկ հազար ութ հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00217 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0007-0027/՝ 17187 (տասնյոթ հազար հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Ռիտա Աղվանի Դալլաքյանին:

2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Ռիտա Աղվանի Դալլաքյանի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. հունիսի  12
        
ք. Ալավերդի