Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 948-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՀԱՂՊԱՏ 11-ՐԴ ՓՈՂՈՑ, 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, N 26032015-06-0022 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով՝ որակավորված չափագրողի կողմից կազմված և հաստատված հատակագիծը, սեփականության իրավունքի N 26032015-06-0022 վկայականը, հողամասում առկա ինքնակամ շինությունների օրինականացումը հաստատող փաստաթղթերի փաթեթը, հաշվի առնելով պետական գրանցման ժամանակ հիմքի սխալը, մասնավորապես՝ 06-060-0037-0002 ծածկագրով հողամասի գրանցման հիմք հանդիսացած հատակագծով հողամասը հանդսացել է մեկ ընդհանուր հողամաս և այն փաստը, որ հողամասը ձեռք բերման օրվանից մինչ օրս փաստացի տիրապետում է նույն սահմանային չափերով և տեղադիրքով, ինչ ներկայացվում է սույն որոշման հավելված հանդիսացող հատակագծով, մասնագիտական եզրակացությամբ և քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա կառուցապատումը կատարվել է այդ հողամասի վրա՝

                                  Որոշում եմ.

1. Կատարել Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղ, 11-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող, N 26032015-06-0022 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, կադաստրային 06-060-0037-0002 ծածկագրով հողամասի սահմանների և տեղադիրքի ճշգրտում՝ հողամասի տեղադիրքը համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, որում առկա են սահմանված կարգով օրինականացված շինություններ՝ համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի:

2. Վերը նշված ճշտված սահմանային չափերով հողամասը և կառուցված կառույցը չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում սերվիտուտի իրավունք, ծանրաբեռնված չեն ենթակառուցվածքներով, այն երբևէ հատուցմամբ կամ անհատույց հատկացված չէ այլ անձանց:

3. Ուղղման արդյունքում կադաստրային քարտեզում առաջացող հողամասի նպատակային և գործառնական նշանակության անհամապատասխանությունը լուծել հողամասի սահմանների ճշտումից հետո, օրենքով սահմանված կարգով տրված եզրակացության և համայնքի ավագանու կողմից կայացված որոշման հիման վրա:

4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. հունիսի  12
        
ք. Ալավերդի