ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1842-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 83/3 ՀԱՍՑԵՈՒՄ «ՇԱՀՈՒՆՑ ՌԵԶՈՐՏ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 132-Ն որոշման և հիմք ընդունելով Օձուն գյուղի « ՇԱՀՈՒՆՑ ՌԵԶՈՐՏ » ՍՊԸ-ի տնօրեն Մարտուն Շահինյանի 12.12.2024 թ. հայտը`
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի 1-ին փողոց 83/3 հասցեում գտնվող «ՇԱՀՈՒՆՑ ՌԵԶՈՐՏ » ՍՊԸ--ին տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման համար թիվ 96 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով «ՇԱՀՈՒՆՑ ՌԵԶՈՐՏ » ՍՊԸ-ից գանձել 2024 թվականի 4-րդ եռամսյակի համար տեղական տուրք 7500 (յոթ հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.75 գործակիցը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ
2024թ. դեկտեմբերի 13
ք. Ալավերդի