Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdi.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 360-Ա

ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշումով, hաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ և հիմք ընդունելով Արաքսի Արմենակի Աղանյանի դիմումը, սեփականության իրավունքի N 04082021-06-0026 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան 77/5 հասցեում գտնվող՝ Արաքսի Արմենակի Աղանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի սպասարկման համար զբաղեցրած 0.00397 հա մակերեսով հողամասը՝ 31442 (երեսունմեկ հազար չորս հարյուր քառասուներկու) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել հողամասի վարձակալ Արաքսի Արմենակի Աղանյանին:
2.Օտարվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համարվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից:
4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ

2021թ. դեկտեմբերի  02
        
ք. Ալավերդի