ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 289-Ա
ԿԱՐԵՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԵՐԻՑՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8) կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154.1 հոդվածով և հիմք ընդունելով «Ալավերդու համայնքապետարանի վարչատուգանային հանձնաժողով»-ի 14.09.2021թ. արձանագրությունը որոշում եմ՝
1.Կարեն Վարուժանի Երիցյանին (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին թաղամաս, 2 փող., 2 տուն) ենթարկել վարչական պատասխանատվության սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ենթակա է վճարման Ալավերդու համայնքապետարանի 900265121146 հաշվեհամարին:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից հետո`2 ամսվա ընթացքում:
4.Սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում այն կդառնա անբողոքարկելի վարչական ակտ և գումարը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 16
ք. Ալավերդի