Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1844-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 06-069-0095-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, ՅՈՒՐԱ ԳՈՒՐԳԵՆԻ ԳԻԳՈԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ N 04102024-06-0013 ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Յուրա Գուրգենի Գիգոլյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 04102024-06-0013 վկայականը՝

որոշում եմ.

1. Օրինականացնել Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի 14-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 1 հասցեյում գտնվող, 06-069-0095-0007 կադաստրային ծածկագրով, Յուրա Գուրգենի Գիգոլյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․13231 հա մակերեսով հողամասում, N 04102024-06-0013 վկայականով որպես ինքնակամ գրառված, 144․5 քմ արտաքին մակերեսով ( 122․4քմ ներքին մակերեսով) անավարտ շինությունը:

2. Ինքնակամ կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Օրինականացված անավարտ շինության համար սահմանված 107364 (մեկ հարյուր յոթանասուն երեք հազար վաթսունչորս) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. դեկտեմբերի  13
        
ք. Ալավերդի