 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 1518-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 23/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՁ ՄԱՐԻՆԵ ՌԱՄԱԶՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Ալավերդի քաղաքի ԱՁ Մարինե Ռամազյանի 18.02.2025թ. հայտը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ Շահումյան փողոց 23/1 հասցեում գտնվող ԱՁ Մարինե Ռամազյանին տրամադրել ոգելից և արկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի համար թիվ 444 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Մարինե Ռամազյանից գանձել 2025 թվականի 4 - րդ եռամսյակի համար տեղական տուրք 25500 ( քսանհինգ հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.75 գործակիցը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 02
ք. Ալավերդի