Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdi.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 361-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 18.08.2021թ. N 266-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 30082021-06-0042 վկայականըվճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Անահիտ Ոսկանյանն ընդունել է շինությունները և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝ 

1.Համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 28-րդ փողոց, 13/7 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 18.08.2021թ. N 266-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 216.925 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (153.3 քմ ներքին մակերեսով) շինությունները՝ պահեստը, ծածկը, աստիճանները՝ընդհանուր 322351 (երեք հարյուր քսաներկու հազար երեք հարյուր հիսունմեկ) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.1922 հա մակերեսով հողամասը՝ 1502734 (մեկ միլիոն հինգ հարյուր երկու հազար յոթ հարյուր երեսունչորսդրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Անահիտ Ոսկանյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում շինությունների և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ

2021թ. դեկտեմբերի  03
        
ք. Ալավերդի