Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1840-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված հայտը, համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնագետների կողմից տրված բացատրագիրը՝ որոշում եմ.

1.Տրամադրել շինարարության թույլտվություն, թույլատրել կատարելու Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող մշակույթի կենտրոնի սան. հանգույցների վերանորոգման շինարարական աշխատանքները:

2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. դեկտեմբերի  13
        
ք. Ալավերդի