Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 810-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂԻ 5 - ՐԴ ՓՈՂՈՑ 13/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՁ ՄՀԵՐ ՆՈՆԻՆՅԱՆԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի , Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Օձուն գյուղի ԱՁ Մ. Նոնինյանի 22.01.2025թ. հայտը՝

 

որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի 5 - րդ փողոց 13/12 հասցեում գտնվող ԱՁ Մհեր Նոնինյանին տրամադրել տեխնիկական հեղուկների վաճառքի համար  թիվ 11 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Մհեր Նոնինյանից գանձել 2025 թվականի հունվար - դեկտեմբեր ամիսների համար տեղական տուրք 60000 ( վաթսուն  հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2025թ. մայիսի  15
        
ք. Ալավերդի