 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 679-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽԹԱԼԱ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՁ ՎԱԼԵՐԻ ԲԵԺԱՆՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Ախթալա քաղաքի ԱՁ Վալերի Բեժանյանի 21.01.2025թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի Աբովյան 21 հասցեում գտնվող ԱՁ Վալերի Բեժանյանին տրամադրել ոգելից և արկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի համար թիվ 227 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Վալերի Բեժանյանից գանձել 2025 թվականի 2 - րդ եռամսյակի համար տեղական տուրք 19500 ( տասնինը հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.75 գործակիցը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ
2025թ. ապրիլի 25
ք. Ալավերդի