 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 950-Ա
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 06.03.2024Թ. N 459-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1) ենթակետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից 06.06.2024թ. տրված N 0006 մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ.
1.Ալավերդի համայնքի ղեկավարի 06.03.2024թ. «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 06-080-0006-0021 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 459-Ա որոշման 1-ին կետում «ծածկը» բառի փոխարեն կարդալ «հարթակը» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ
2024թ. հունիսի 12
ք. Ալավերդի