Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 356-Ա

ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-Ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հյուսիսային մասում գտնվող, 06-002-0026-0027 ծածկագրից առանձնացված 0.00469 հա մակերեսով հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց, 29/1 հողամաս փոստային հասցե:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ

2021թ. դեկտեմբերի  02
        
ք. Ալավերդի