Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 955-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 17 ՀՈՒՆՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 31-Ա ՈՐՈՇՄԱՆ 1, 2, 3, 4, 5,6,7,8,9,10,11 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 37-րդ հոդվածներով, համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  10-րդ հոդվածի,  որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի՝ 17 հունվարի 2023 թվականի  թիվ 31-Ա որոշման 1,2,3,4,5,6,7,8,9,10,11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ ՝ համաձայն թիվ 1,2,3,4,5,6,7,8,9,10,11  հավելվածների և հաստատել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների երրորդ ենթախմբի պաշտոնի  նոր անձնագրերը :
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի 17 հունվարի 2023 թվականի թիվ 31-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2024թ. հունիսի  12
        
ք. Ալավերդի