ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 22-Ա
06-050-0001-0014 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄԵԽԱԿ ՀՐԱՉՅԱՅԻ ՔԱՌՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.12068 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՆՇԱԳԾՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԱՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.12.2021Թ.N 405-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Մեխակ Հրաչյայի Քառյանի լիազորված անձ Քնարիկ Ժորայի Չոփուրյանի դիմումը, անձնագրերի պատճենները, ժառանգության իրավունքի վկայագիրը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը, հողի սեփականության իրավունքի պետական ակտը, Ծաղկաշատ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի քաղվածքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ`
1.Վերականգնել Մեխակ Հրաչյայի Քառյանին ժառանգության իրավունքով պատկանող, Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում գտնվող (ծածկագիր՝ 06-050-0030-0014), 0.12068 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2.Մեխակ Հրաչյայի Քառյանին ժառանգության իրավունքով պատկանող, Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում գտնվող (ծածկագիր՝ 06-050-0030-0014), 0.12068 հա մակերեսով տնամերձ հողամասում կառուցված անասնաշենքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Ծաղկաշատ, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 5 անասնաշենք փոստային հասցե:
3.Հողամասում առկա է ինքնակամ կառուցված 66.89 քմ արտաքին մակերեսով (49.1 ներքին մակերեսով) անասնաշենքը, որը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով, որպես ինքնակամ կառույց:
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
7.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 24.12.2021թ.«06-050-0001-0014 ծածկագրում գտնվող, Մեխակ Հրաչյայի Քառյանին ժառանգության իրավունքով պատկանող և 0.12068 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, օրենքի ուժով սեփական համարելու, հողամասում կառուցված անասնաշենքն ուղղակի վաճառքով օտարելու, փոստային հասցե տրամադրելու մասին» N 405-Ա որոշումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ
2022թ. հունվարի 24
ք. Ալավերդի