Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով համասեփականատեր՝ Վարդան Խաչատուրի Կիրակոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 13032024-06-0076 վկայականը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Աքորի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0023-0003 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․027 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 1-ին փողոց, 34 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: