Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 25-րդ, 26-րդ, 31-րդ, 32-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հաշվի առնելով, որ բնակարանին կից ինքնակամ կառուցված բնակարանի մասը և բնակարանում կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, հիմք ընդունելով Վոլոդյա Կարապետյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի վկայագիրը /գրանցման գիրք 2-10-43/, շենքի տեխնիկական վիճակի մասին «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 02.09.2024թ. տրված N 61/24Ե դրական եզրակացությունը, հարևանների համաձայնությունը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված շինությունների հատակագիծը, հաշվառման տեղեկանքը, Քարկոփ գյուղի վարչական ղեկավարի կողմից 13.09.2024 թ. տրված ինքնակամ կառույցի կառուցապատման տարեթվի մասին տեղեկանքը՝ որոշում եմ.
1.Վոլոդյա Արամայիսի Կարապետյանին և Սեդա Արամի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Թումանյանի շրջան, Քարկոփ ավան 1 բնակարան 2 հասցեն վերահասցեավորել և տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Քարկոփ, 1-ին փողոց, 1 շենք, 2 բնակարան փոստային հասցեն:
2.Վոլոդյա Արամայիսի Կարապետյանին և Սեդա Արամի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, գյուղ Քարկոփ, 1-ին փողոց, 1 շենք, 2 հասցեում գտնվող բնակարանին կից՝ 2005թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024HETDYT ծածկագրով հաշվառված, 21.1 քմ արտաքին մակերեսով բնակարանի մասը ճանաչել օրինական:
3.Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 26-րդ կետի համաձայն նշված բնակարանում կատարված 1 հատ դռան և 1 հատ պատուհանի ձևափոխությունները ճանաչել օրինական:
4.Օրինականացված 21.1 քմ արտաքին մակերեսով բնակարանի մասի զբաղեցրած հողամասի նկատմամբ կիրառվում է շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց՝ բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ նորմերը:
5.Ինքնակամ կառուցված բնակարանի մասը և կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
6. Որոշման ընդունման օրվանից բնակարանի մասի և կատարված ձևափոխությունների համար սահմանված վճարը՝ 3799 (երեք հազար յոթ հարյուր ինսունինը) դրամ գումարի չափով, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
7.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
8. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակաման պահից: