Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1431-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2024 թվականի N 1431-Ա

ԱՆԱՀԻՏ ՍՈՍԻ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-112-0209-0532 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ 14.7 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆՈՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ հողամասում գծագրված թիվ 1 շինությունը ոչ ամբողջական կառույց է և կառույցի մի մասը փաստացի կառուցված է այլ սեփականատիրոջը պատկանող հողամասում, ինչպես նաև չի ներկայացվել կից սեփականատիրոջ կողմից գրություն այն մասին, որ նշված կառույցը չի խախտում իր իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 04.09.2024թվականի N 1328-Ա, 13.09.2024թ. N 1354-Ա որոշումները, «Տարոն Վարդանյան Արտուրի» Ա/Ձ-ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, ՀՀ Կադաստրի կոմիտեի 26/09/2024թ. N Կ-26092024-06-0012 կասեցման որոշումը՝

որոշում եմ.

1. Անահիտ Սոսի Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-112-0209-0532 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.36833 հա մակերեսով հողամասում, 2020թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023BHUNWU ծածկագրով հաշվառված, 14.7 քմ արտաքին մակերեսով (12.0 քմ ներքին մակերեսով) հասարակական նշանակության քոթեջի օրինականացումը մերժել, քանի որ չի բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ (մինչև 06.01.2022թ գործող խմբագրությամբ) և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման կարգի 11-րդ կետի ե) ենթակետով սահմանված օրինականացման պայմանները:

2. Նշված ինքնակամ կառույցի օրինականացման մերժումը կատարվում է պայմանով, քանի դեռ չի ներկայացվել նշված հողամասին կից՝ կադաստրային 06-112-0209-0531 ծածկագրով հողամասի սեփականատիրոջ կողմից գրավոր հաստատում այն մասին, որ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում իր իրավունքները և օրենքով պահպանվող շահերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner