Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 75-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2018 թվականի N 75-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի5-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Ալավերդի համայնքի 2018 թվականի ֆոնդային բյուջեի հողի օտարումից մուտքերի պլանը պակասեցնել 3106.7 հազար դրամով (բաժին 04, խումբ 09, դաս 01, ծրագիր 55, հ/հ 900262121081, հոդված 6502), այլ հիմնական միջոցների իրացումից մուտքերի պլանն ավելացնել 3106.7 հազար դրամով  (բաժին  04, խունբ 09,  դաս 01,  ծրագիր 55, հ/հ 900262121081, հոդված 6501).
1.2  Ալավերդի  համայնքի բյուջեի ծախսային մասում՝
1.2.1 Օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսերի նախահաշիվը (բաժին 01, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, հ/հ  900262161038, հոդված 4112) պակասեցնել 150.0 հազար դրամով և 50.0 հազար դրամ ավելացնել նույն նախահաշվի հոդված 4221-ին, 100.0 հազար դրամ ավելացնել հոդված  4214-ին.
1.2.2 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերի նախահաշիվը (բաժին 08, խումբ 02, դաս 07, ծրագիր 51, հ/հ 900262000780, հոդված 5112) պակասեցնել 700.0 հազար դրամով և տեղափոխել օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսերի նախահաշվի (բաժին 01, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, հ/հ  900262161038) հոդված 5132-ին 300.0 հազար դրամ, հոդված 5113-ին 400.0 հազար դրամ.
1.2.3 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերի նախահաշիվը (բաժին 01, խումբ 06, դաս 01, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4823) պակասեցնել 750.0 հազար դրամով և տեղափոխել հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերի նախահաշիվ (բաժին 08, խումբ 02, դաս 04, ծրագիր 51, հ/հ  900262121123, հոդված 4269).
1.2.4 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերի նախահաշիվը  (բաժին 08, խումբ 02, դաս 07, ծրագիր 51, հ/հ 900262121123, հոդված 4239) պակասեցնել 300.0 հազար դրամով և տեղափոխել նույն նախահաշվի հոդված 4269.
1.2.5 Ալավերդի համայնքի բյուջեի ծախսային մասում՝ սոցիալական պաշտպանություն բնագավառի (բաժին 10, խումբ 07, դաս 01, ծրագիր 51, հ/հ 900262121180, հոդված 4729) ծախսերն ավելացնել 850.0 հազար դրամով, բաժին 10, խումբ 04, դաս 01, ծրագիր 55, հ/հ 900262121172, հոդված 4729-ի ծախսերը պակասեցնել 340.0 հազար դրամով, բաժին 10, խումբ 03, դաս 01, ծրագիր 55, հ/հ 900262121164, հոդված 4726-ի ծախսերը պակասեցնել 200.0 հազար դրամով.
1.2.6 Ալավերդի համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը (բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891) պակասեցնել 310.0 հազար դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -10

ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ

ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner