Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի18-րդ հոդվածի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի առաջին կետի`
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. «Ճոճկանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1 Կակոնադրության առաջին մասի, «ընդհանուր դրույթներ» բաժնի 1.3 կետում «Ալավերդի գյուղական համայնքն է» նախադասությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ, համայնքային կառավարչական հիմնարկն է» նախադասությամբ և «Ճոճկան համայնքի ավագանու նախադասությունը «Ալավերդի համայնքի ավագանու» նախադասությամբ:
1.2 Կանոնադրության առաջին մասի, «ընդհանուր դրույթներ» բաժնի 1.4-րդ կետում «Ճոճկան համայնքի ղեկավարը» նախադասությունը փոխարինել «Ալավերդի համայնքի ղեկավարը» նախադասությամբ:
1.3Կանոնադրության «Կազմակերպության կառավարումը» բաժնի 3.3-րդ կետում «Ճոճկան համայնքի ղեկավարը» բառակապակցությունը փոխարինել «Ալավերդի համայնքի ղեկավարը» բառակապակցությամբ:
1.4 Կանոնադրության «Կազմակերպության կառավարումը» բաժնի 3.3-րդ կետում, ա) մասից առաջ, «Ճոճկան համայնքի ղեկավարը» բառակապակցությունը փոխարինել «Ալավերդի համայնքի ղեկավարը» բառակապակցությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: