Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 35-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2017 թվականի N 35-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի    5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի 2017 թվականի բնապահպանական ծրագրով տնտեսվող գումարներըհամայնքի ավագանին որոշում է`

 

Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.     Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի շրջակա միջավայրի պաշտպանություն այլ դասերին չպատկանող աճեցվող ակտիվների ծախսերը պակասեցնել 94.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121107, հոդված 5131), նույն բնագավառի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերը պակասեցնել 3535.0 հազ. դրամով՝ հոդված 5113, նույն բնագավառի շենքերի և շինությունների շինարարության ծախսերը պակասեցնել 755.0 հազ. դրամով՝ հոդված 5112, նախագծանախահաշվային աշխատանքների ծախսերը պակասեցնել 9.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հոդված 5134): Կենցաղային և հանրային սննդի նյութերի ծախսերը պակասեցնել 64.5 հազ. դրամով՝ հոդված 4267, այլ նպաստներ բյուջեից ծախսերը պակասեցնել 30.0 հազ. դրամով ՝ հոդված 4729, շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը պակասեցնել 277.6 հազ. դրամով ՝ հոդված 4251:
Նույն բնագավառի այլ մեքենաների և սարքավորումների ծախսերն ավելացնել 3170.0 հազ. դրամով, շենքերի և շինությունների շինարարության ծախսերն ավելացնել 1180.0 հազ. դրամով՝ հոդված 5112, նախագծանախահաշվային աշխատանքների ծախսերն ավելացնել  43.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հոդված 5134), կոմունալ ծառայությունների ծախսերն ավելացնել 372.1 հազ. դրամով՝ հոդված 4213:
2.      Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 510.0 հազ. դրամ և այդ գումարն ավելացնել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման արտասահմանյան գործուղումների ծախսերին (բաժին 01, խումբ 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4221):

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Կողմ -9

ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄՈՍԻՆՅԱՆ ԱՇԽԵՆ

ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner