|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2025 թվականի N 296-Ա |
ԱՐՍԵՆ ՖԵԼԻՔՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-073-0222-0012 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Արսեն Ֆելիքսի Համբարձումյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 31012025-06-0081 վկայականը՝ որոշում եմ՝ 1.Արսեն Ֆելիքսի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0222-0012 ծածկագրով, 0.991 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող՝ ցածրարժեք հողատեսքը փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկի, այգի հիմնելու նպատակով: 2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: 3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(65.53 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|