Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 78-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2016 թվականի N 78-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 55-րդ հոդվածներով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով Ալավերդի համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեն`
ա/ եկամուտների գծով       - 413292.5 հազ. դրամ
բ/  ծախսերի գծով             - 413292.5 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների (հատված 1):
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման  (հատված 2):
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (հատված 3):
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդ) (հատված 4):
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները (հատված 5):
7. Հաստատել բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման (հատված 6):
8.  Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալի 15% չգերազանցող վերաբաշխումները:
10. Սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կատարել համայնքի ղեկավարի կարգադրությունների համաձայն և կանխիկ դրամի վճարումը կատարել համայնքապետարանի դրամարկղի միջոցով:


Կողմ -11

ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՇՈՏ

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱԽԻՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՍՈՆԱ

ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ

ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄՈՍԻՆՅԱՆ ԱՇԽԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner