Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության N 153-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ 2017թ. պետական բյուջեի «ՔԿԱԳ ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Ալավերդի համայնքի ղեկավարին լիազորությունների պատվիրակման N 33 պայմանագիրը՝ կնքված 27 փետրվարի 2017թ., հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է`
1. 2017 թվականի բյուջեի եկամտային մասում պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիան ավելացնել 8000.0 հազ. դրամով (հ/հ 900265000217): Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները պակասեցնել 6.1 հազ. դրամով:
2. 2017 թվականի բյուջեի ծախսային մասում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման էներգետիկ ծառայությունների ծախսերն ավելացնել 2000.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4212), նույն բնագավառի կապի ծառայությունների ծախսերն ավելացնել 50.0 հազ. դրամով՝ հոդված 4214: Նույն բնագավառի ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գրասենյակային նյութերի ծախսերը պակասեցնել 6.1 հազ. դրամով:
3. Կրթության բնագավառի նախադպրոցական դաստիարակության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 5950.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4637), այդ թվում`
Ø «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 450.0 հազ. դրամ
Ø «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 2000.0 հազ. դրամ
Ø «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 1500.0 հազ. դրամ
Ø «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 2000.0 հազ. դրամ
4. Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 702.8 հազ. դրամ (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891) և այն հատկացնել հետևյալ ուղղություններով`
Ø Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հանգիստ, մշակույթ և կրոն այլ դասերին չպատկանող ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ծախսերն ավելացնել 500.0 հազ. դրամով.
Ø Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 126.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121321, հոդված 5134):
Ø Կրթության բնագավառի կրթության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատարնքների ծախսերն ավելացնել 76.8 հազ. դրամով (բաժին 09, խումբ 7, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121156, հոդված 5134):
5. Բյուջեի եկամտային մասում 202.8 հազ. դրամը նախատեսել որպես վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացում (հ/հ 900265121534):
6. Ալավերդի համայնքի 2017 թվականի ֆոնդային բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Ø Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերը պակասեցնել 950.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113), նույն բնագավառի այլ մեքենաների և սարքավորումների ծախսերն ավելացնել 950.0 հազ. դրամով` հոդված 5129:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: