Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 2-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2017 թվականի N 2-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2017 թվականի հունվարի 01-ի դրությամբ համայնքի բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 1210.7 հազ. դրամ, այդ թվում, վարչական բյուջեի փաստացի մնացորդ՝ 560.2 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդ՝ 650.5 հազ. դրամ և 2017 թվականի հունվարի 01-ի դրությամբ բյուջեի եկամտային մասը գերազանցում է բյուջեի ծախսային մասին տարեվերջի մնացորդի չափով՝ 1210.7 հազ. դրամով համայնքի ավագանին որոշում է`

2017 թվականի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 560.2 հազ. դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս: 2017 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունը.
Ø
Կրթության բնագավառի նախադպրոցական կրթության շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերն ավելացնել 1210.7 հազ. դրամով (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 5113):
Հիմք ընդունելով 2017 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարվող փոփոխությունները, 2017 թվականի եկամուտների ու ծախսերի եռամսյակային բաշխման համամասնություններն ապահովելու նպատակով բյուջեի եռամսյակային բաշխման մեջ կատարել համապատասխան ճշտումներ:


Կողմ -9

ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՇՈՏ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՍՈՆԱ

ՄՈՍԻՆՅԱՆ ԱՇԽԵՆ

ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ

ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner