«Ազնավուր» հիմանդրամը և «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ն համատեղ իրականացնում են բիզնես դրամաշնորհների հատկացման հատուկ ծրագիր՝ նախատեսված պատերազմի և կամ զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, կամավորներ) համար։
Բոլոր տարիներին հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած զինծառայողները և կամավորները կարող են դիմել դրամաշնորհային ծրագրին՝ սեփական ձեռնարկությունը ստեղծելու համար:
Յուրաքանչյուր ծրագիր կարող է ստանալ մինչև 5000 եվրո ֆինանսավորում:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև սույն թվականի հունիսի 15-ը: