ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում ‹‹24›› հունիս 2022թ.ժամը 11:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության իրավունքի մրցույթ՝ 2 լոտով:
Լոտ 1. Համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-002-0216-0117 ծածկագրով, 0.19331 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք, 10 000 /տասը հազար/ դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:
Լոտ 2. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Կոշաբերդ փողոց, N 31/5 հասցեում գտնվող, 06-002-0460-0046 ծածկագրով, 1.612163 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, 100 000 /հարյուր հազար/ դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:
Վարձակալության իրավունքի մրցույթի մասնակցության վճարը սահմանված է 15000/տասնհինգ հազար/ դրամ, քայլի չափը` մեկնարկային գնի 5%:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հողամասի հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ:
Հայտերի ընդունումը դադարում է ‹‹24›› հունիսի 2022թ.:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ալավերդու համայնքապետարան, հեռ.` /0253/2-41-00: