ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում ‹‹09›› օգոստոս 2022թ. ժամը 11:30-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ – վաճառք կառուցապատման նպատակով` 1 լոտով:
Վաճառվում է`
Լոտ 1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց 1/26-3/1 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.05258 հա մակերեսով հողամաս, 06-002-0151-0149 ծածկագրով, 1 577 400 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր/ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի տուն կառուցելու համար:
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 /տասնհինգ հազար/ դրամ, աճուրդի քայլի չափը` մեկնարկային գնի 5%:
Կառուցապատվող հողամասերի համար աճուրդի հաղթողին տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հողամասերի հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2022թ. օգոստոսի 04-ը, ժամը 11:00-ն:
Աճուրդի պայմանների մանրամասներին՝ հողամասի ելակետային տվյալներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին և պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Ալավերդու համայնքապետարան, (ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1, հեռ.` /0253/2-41-00):