Հայտնվում է Ալավերդի համայնքի Շնող և Թեղուտ գյուղերի ազգաբնակչությանը, գյուղացիական տնտեսություններին և անասնատերերին, որ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ – ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մանստև» հանդամասի տարածքում գտնվող տնկարանում և տնկարանին հարակից հողատարածքներում վերոնշյալ կազմակերպության կողմից իրականացվել են մկնանման կրծողների դեմ թունանյութերով պայքարի միջոցառումներ: Վերը նշված գյուղերում առկա գյուղատնտեսական կենդանիներին հնարավոր թունավորումներից և անցանկալի այլ վտանգներից զերծ պահելու համար, հորդորում ենք.վերոնշյալ տարածքներում անասունների արածեցումներ չիրականացնել, վերջիններիս չթողնել առանց հսկողության և բացառել նրանց մուտքը տվյալ հողատարածքներ: