Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների (այսուհետ՝ ինքնակամ կառույց) հաշվառման գործընթացի ժամկետները մոտենում են սահմանված վերջնաժամկետներին:
Մինչև 2022թ-ի հունվարի 6-ը Ալավերդի համայնքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք ներկայացնել հաշվառման՝ կառավարության կողմից հաստատած հաշվառման կարգի համաձայն:
Հաշվառում պետք է իրականացնել հետևյալ կարգով և ժամկետներում՝
Հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է դիմեն որակավորում ունեցող չափագրողներին:
Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները
պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են
www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ:
Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով:
Ժամկետների մասին․
մինչև 2021 թվականի հունվարի 1-ը, քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված
ինքնակամ կառույցների դեպքում հաշվառել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
մինչև 2021 թվականի հունվարի 1-ը, բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում, հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Հավելենք, որ հաշվառումը դեռևս ինքնակամ կառույցի օրինականացում չի ենթադրում։
Հաշվի առնելով որակավորում ունեցող չափագրող կազմակերպությունների հնարավոր աշխատանքային
ծանրաբեռնվածությունը` նպատակահարմար է դիմել սահմանված վերջնաժամկետից ավելի շուտ:
Ուշադրությո'ւն.
Սահմանված ժամկետի ավարտից հետո, նշված ինքնակամ կառույցների հաշվառում` հետևաբար
նաև օրինականացում հնարավոր չէ: