03.06.24
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
19.05.24
Մայիսի 19-Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
|
Մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի բակում հարգանքի տուրք մատուցվեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։Ծաղիկներ խոնարհվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ համայնքի հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանն իրականացրերց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հույների Ցեղասպանության։Միջոցառմանը ելույթներ ունեցան Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, «ԱԿՄԻ» հունական համայնքի ներկայացուցիչ, «Հելլեն Մեդ» հունական բժշկական կենտրոնի տնօրեն Սիմոն Զախարովը և այլ ներկաներ։Հաջորդիվ Ալաերդու մշակույթի ...
Մանրամասն |
|
17.05.24
Կայացել է համայնքային ծառայության երկրորդ կարգի մասնագետների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը
|
Շարունակվում են ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության երկրորդ կարգի մասնագետների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (ծածկագիր` 3.3-11, ծածկագիր` 3.3-12, ծածկագիր` 3.3-13, ծածկագիր` 3.3-14, ծածկագիր` 3.3-15, ծածկագիր` 3.3-16, ծածկագիր` 3.3-17) հայտարարված մրցույթները։Մրցույթը իրականացվել է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում հարցերին ճիշտ պատասխանած և նվազագույնը 85 % հավաքած մասնակիցները մասնակցել են բանավոր փուլին։Տեղեկացնենք, որ մրցութային հանձնաժողովը բաղկացած էր 6 անդամից՝ Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալը, Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ավագանու մեկ անդամ, Լոռու մարզպետի աշխատակազմից 2 ներկայացուցիչ և ՀՈԱԿ-ի մեկ ներկայացուցիչ:Մրցույթի ...
Մանրամասն |
|
17.05.24
«Երաժշտության հմայքը» խորագրով բարեգործական համերգ՝ դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունի մասնակցությամբ
|
Մայիսի 17-ին ամերիկահայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունին «Երաժշտության հմայքը» խորագրով բարեգործական համերգ է ունեցել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում։Համերգային միջոցառմանը նախորդել է երաժշտական դպրոցների սաների հետ մաեստրոյի կողմից անցկացվող վարպետության դասերը։Միջոցառման սկզբում Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը Շահան Արծրունուն հանձնեց շնորհակալագիր՝ համայնքում բարեգործական համերգ կազմակերպելու և վարպետության դասեր իրականացնելու համար։Համերգային ծրագրում ներառված են եղել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։ Անվանի երաժշտի հետ երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև երաժշտական դպրոցի սաները։Միջոցառմանը ...
Մանրամասն |
|
15.05.24
Կայացավ Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը
|
Մայիսի 14-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության երկրորդ կարգի մասնագետների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (ծածկագիր` 3.3-1, ծածկագիր` 3.3-2, ծածկագիր` 3.3-3, ծածկագիր` 3.3-4, ծածկագիր` 3.3-5, ծածկագիր` 3.3-8, ծածկագիր` 3.3-9, ծածկագիր` 3.3-10) մրցույթ։Մրցույթը իրականացվել է 2 փուլով՝ գրավոր և բանավաոր։ Գրավոր փուլում հարցերին ճիշտ պատասխանած և նվազագույնը 85 % հավաքած մասնակիցները մասնակցել են բանավոր փուլին։Տեղեկացնենք, որ մրցութային հանձնաժողովը բաղկացած էր 6 անդամից՝ Ալավերդի համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, ավագանու մեկ անդամ, Լոռու մարզպետի աշխատակազմից 2 ներկայացուցիչ և ՀՈԱԿ-ի մեկ ...
Մանրամասն |
|
15.05.24
Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի 6-րդ հերթական նիստ
|
Մայիսի 15-ին կայացավ Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի 6-րդ նիստը՝ մասնակցությամբ 15 ավագանու անդամի։ Նիստի օրակարգում ընգրկված էին․🔹hամայնքային սեփականություն հանդիսացող գույքերն աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալու և նրանց մեկնարկային գները հաստատելու, 🔹Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային 06-069-0146-0003 ծածկագրով հողամասն օտարելու, 🔹Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղի, 5/2 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և զբաղեցրած՝ 0.34 հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման տրամադրելու և Ալավերդի համայնքի ավագանու 31.03.2022թ. N 21-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու,🔹06-002-0045-0023 կադաստրային ծածկագրով 0.47498 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային ...
Մանրամասն |
|
15.05.24
Բենդիկ թաղամասում իրականացվել են ճանապարհների հողահարթեցման աշխատանքներ։
|
Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրի Բենդիկ թաղամասում իրականացվել են ճանապարհների հողահարթեցման աշխատանքներ։ Աշխատանքները շարունակական են։
|
|
13.05.24
Աշխատանքային խորհրդակցություն Ալավերդու համայնքապետարանում
|
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի գլխավորությամբ աշխատանքային շաբաթվա սկիզբը տրվեց աշխատանքային խորհրդակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալներ Հարություն Ձավարյանը, Արթուր Շախկուլյանը, աշխատակազմի քարտուղար Հեղինե Ճիճիլյանը, բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ: Վերջիններս ամփոփ կերպով ներկայացրեցին առաջիկայում իրականացվելիք աշխատանքները: Անդրադարձ կատարվեց կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին, գյուղատնտեսական և քաղաքաշինական, ֆինանսական և սուբվենցիոն ծրագրերին, հարկերի հավաքագրման ընթացքին։ Համայնքի ղեկավարը ընթացքիկ աշխատանքների հետ կապված հանդես եկավ մի շարք նկատառումներով, ցուցումներով և նոր հանձնարարականներով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |