Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2019թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 478
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայրենական պատերազմի մեծարգո վետերաններ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ.Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 9-ի՝ մեզ համար բազմակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրվա, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Հայ ժողովրդի կյանքում կան հերոսական էջեր բովանդակող տոներ, որոնք երբեք չեն կորցնում իրենց պատմական ու կենսական նշանակությունը: Պատմության կամքով ժամանակի մեջ բազմապատկվում ու հզորանում է այդ տոների պատմական նշանակությունը` տոնվելով իբրև համաժողովրդական հաղթանակի օր: Ավարայրից սկսած մայիսը հայ ժողովրդի կյանքում բախտորոշ նշանակություն է ունեցել` պատմության էջերում դրոշմելով մեր հաղթանակների թվերն ու վայրերը: 20-րդ դարի մայիսյան հաղթանակները սկսվեցին Սարդարապատում, ամրապնդվեցին ... Մանրամասն
03.05.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարևորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, զանգվածային լրատվամիջոցների դերն առավել պատասխանատու ... Մանրամասն
20.01.19 ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Մեկնարկում է 2019 թվականի առաջին զորակոչը։Մեր ժողովուրդը միշտ էլ գիտակցել է, թե ինչ է նշանակում Հայրենիքի պաշտպանություն։ Դա է վկայում այն դժվարին և երկար ճանապարհը, որ անցել է հայը` իր պապերի գործին հավատարիմ, շարունակելով պայքարել ու կերտել այսօրվա մեր չքնաղ երկիրը, որի տերն ու պահապանը ներկայիս երիտասարդ սերունդն է։ Հորդորում եմ մեր զավակներին խիզախ ու անփորձանք լինեն՝ ինչպես իրենց պապերն ու հայրերն են զինվորական պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ։ Համոզված եմ, որ Դուք էլ նրանց օրինակով կլինեք օրինապահ, համարձակ ու խոնարհ, միշտ միաբան։Հայրենիքին անձնվիրաբար ծառայելը և ժողովրդի անվտանգությունն ապահովելը յուրաքանչյուր հայ զինվորի պարտքն է։Ձեզ բախտ է վիճակվել երկու տարի ծառայելու հայրենիքի ... Մանրամասն
06.01.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 《ԱՆԿՅՈՒՆ +3 》 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ԱՌԹԻՎ

《Անկյուն +3 》 հեռուստաընկերության հարգելի աշխատակիցներ.
Շնորհավորում եմ Ձեզ 20֊ամյա գործունեության առթիվ։
Նորագույն տեխնոլոգիաների դարում հեռուստաընկերությունը քայլում է ժամանակին համահունչ և լրատվական դաշտի այսօրվա խճանկարում ներկայացնում է պրոֆեսիոնալ, համակողմանի,հավասարակշռված աշխատանք։ Այն վստահելի աղբյուր է տեղական լրահոսի համար։ Համոզված եմ, որ հետագայում ևս հեռուստաընկերությունը կշարունակի իր բարի ավանդույթներն ու հասարակությանը իրազեկելու շնորհակալ գործը։
Կրկին շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ աշխատանքային և ստեղծագործական եռանդ, լավատեսություն և բարեկեցություն։
Ձեզ անխափան եթեր։

05.01.19 ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏ
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալ Ժողովուրդ. Նոր հույսերով ու ակնկալիքներով դիմավորեցինք 2019 թվականը։ Ամանորի սեմին առաջացնում ենք նաև մեր աղոթքները` սպասելով Հիսուս Քրիստոսին Ծննդյան բարի ավետիսին, որն ամեն նոր տարվա հետ լցնում է մեր շուրջը երկնային շնորհներով և բերում պատգամը խաղաղության և մարդկանց մեջ սիրո ու համերաշխության։Հունվարի 5֊ին և 6֊ին հայ առաքելական եկեղեցիներում մեծ շուքով նշվում է Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Հունվարի 5֊ի երեկոյան մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ, որի ավարտին ավետվեց Քրիստոսի հրաշափառ ծնունդը։ Ապա հավատացյալները, վառելով իրենց ճրագներն ու մոմերը, լույս ու Ավետիս տարան իրենց օջախները։ Վաղը` հունվարի 6֊ին կմատուցվի Սուրբ Ծննդյան ... Մանրամասն
05.01.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալ Ժողովուրդ. Նոր հույսերով ու ակնկալիքներով դիմավորեցինք 2019 թվականը։ Ամանորի սեմին առաջացնում ենք նաև մեր աղոթքները` սպասելով Հիսուս Քրիստոսին Ծննդյան բարի ավետիսին, որն ամեն նոր տարվա հետ լցնում է մեր շուրջը երկնային շնորհներով և բերում պատգամը խաղաղության և մարդկանց մեջ սիրո ու համերաշխության։Հունվարի 5֊ին և 6֊ին հայ առաքելական եկեղեցիներում մեծ շուքով նշվում է Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Հունվարի 5֊ի երեկոյան մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ, որի ավարտին ավետվեց Քրիստոսի հրաշափառ ծնունդը։ Ապա հավատացյալները, վառելով իրենց ճրագներն ու մոմերը, լույս ու Ավետիս տարան իրենց օջախները։ Վաղը` հունվարի 6֊ին կմատուցվի Սուրբ Ծննդյան ... Մանրամասն
30.12.18 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ հայրենակիցներ,Ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը և Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները և ծրագրում հաջորդ տարվա անելիքները։2018 թվականը նշանակալի փոփոխությունների տարի էր մեր երկրի և ժողովրդի համար։ Ալավերդի համայնքի համար նույնպես փոփոխություններով լի էր տարին։ Համայնքի խոշորացումը նոր հոգսեր և պարտավորություններ դրեց մեր ուսերին, սակայն մենք պատվով կատարեցինք մեր առջև դրած խնդիրները` շնորհիվ միասնականության, համայնքի հանդեպ տածած սրտացավության, համառ աշխատանքի։ Համոզված եմ` 2019 թվականին մենք կիրականացնենք նոր և ավելի հեռահար ծրագրեր` ի բարօրություն մեր համայնքի և ժողովրդի։Եվ ահա մոտենում ... Մանրամասն
20.12.18 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ:

Ալավերդի խոշորացված համայնքում իրականացվում են համայնքի կարիքների համար լուսատուների հենասյուների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ:
Նախահաշվային արժեք` 10.423.200 դրամ
Փաստ` 7.350.000 դրամ
Տնտեսում` 3073.200 դրամ
Ծրագիրն իրականացնող կազմակերպություն՝ <<ՎԱՆԴԱԺԻ>> ՍՊԸ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner