Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 679-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2024 թվականի N 679-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-112-0485-0010 ԾԱԾԿԱԳՐՈՎ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ԵՎ 06-112-0415-0029 ԾԱԾԿԱԳՐՈՎ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿ ԱՎԵՏԻՔԻ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻ, ԱՆՈՒՇ ՄԻՇԱՅԻ ՎԱՆՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՀԱՅԿԻ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻ, ԱՎԵՏԻՔ ՀԱՅԿԻ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻ ԵՎ ՌՈՒՍՏԱՄ ՀԱՅԿԻ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայկ Ավետիքի Մամաջանյանի դիմումը, անձնագրերի պատճենները, 05․04․2024թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 29․02․2024թ․ Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15․05․1991թ․ N 1 որոշման քաղվածքը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» Ա/Ձ-ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը՝ որոշում եմ․

1. Վերականգնել Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-112-0485-0010 կադաստրային ծածկագրով, 1․0019 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի և 06-112-0415-0029 կադաստրային ծածկագրով, 0.11264 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողատեսքի հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց՝ Հայկ Ավետիքի Մամաջանյանի (ծնված՝ 22.07.1953թ), Անուշ Միշայի Վանյանի (ծնված՝ 03.06.1958թ), Լուսինե Հայկի Մամաջանյանի (ծնված՝ 14.02.1977թ), Ավետիք Հայկի Մամաջանյանի (ծնված՝ 23.11.1978թ), Ռուստամ Հայկի Մամաջանյանի (ծնված՝ 31.05.1981թ) հողհատկացման հիմքերը, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

2. Անշարժ գույքերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

1) Անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:

3. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

4. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(664.47 Կբ) Որոշում N 679-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner